Առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու մեջ մեղադրվող անձինք վերականգնել են պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը, հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2025 թվականի ապրիլի 25-ին դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Մ.-ի և Գ.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը, առավելագույն պատիժը՝ 8 տարվա ազատազրկում):
Ըստ գերատեսչության՝ նախաքննությունն ընթացքի մեջ է: