Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ցերեկը կանխատեսվում է 20-22, երեկոյան՝ 12-14 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11, հովտային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ 21-23 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 21-23 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-15 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 21-23 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 8-11, նախալեռնային շրջաններում՝ 13-16, հովտային շրջաններում 18-21 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 11 աստիճան տաքություն: