85 տարեկանում մահացել է մարզական լրագրող, մարզական թեմայով գրքերի և ֆիլմերի տեքստերի հեղինակ Հովհաննես Մարտիրոսյանը, հայտնում է News.am-ը։
Մարտիրոսյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետը։ Նա ծանրամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն է։
Հեղինակել է «Ռաֆայել Չմշկյան» (1973թ․), «Փառքի նախերգանքը» (1975թ․), «Արագ, բարձր, ուժեղ» (1977թ․), «Ճանապարհ դեպի Օլիմպոս» (1977թ․), «Ոսկե սիմֆոնիա» (1983թ․), «Մոսկովյան օլիմպիադայի 16 ակնթարթը» (1983թ․), «Պատմություն հրաշամանուկի մասին» (1984թ․), «Մեծ սպորտի ասպետները» (1986թ․), «Օլիմպիական միջօրեականներ» (ռուսերեն, 1989թ․), «Հայկական ֆուտբոլի ֆենոմենը» (1997թ․), «Մի կյանքի պատմություն» (2006թ․), «Հերակլեսից մինչև մեր օրերը» (2009թ․), «Մեծ հաղթանակների տարեգրություն» (2010թ․) գրքերը, «Կաշվե ձեռնոցի դարբնոցը» (1980թ․ «Երևան» ստուդիա), Միջազգային օլիմպիական կոմիտեի «Ժառանգություն» ծրագրով «13 օլիմպիկան աստղեր» (2004թ․), «Խաչի զորությամբ» (2006թ․), «Վերածնունդ» (2007թ․), «Ռինգի ասպետները» (2008թ․), «Դյուցազունների երկիր Հայաստան» (2009թ․) ֆիլմերի տեքստերը։