Հայաստանի մարզերի առանձին շրջաններում ապրիլի 13-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-16 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 8-10 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-10 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-15 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10-14 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 15-18 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 13-17 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-12 աստիճան, լեռնային շրջաններում՝ 4-7 աստիճան տաքություն։
Արցախում ապրիլի 13-ին սպասվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-13 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 9-11 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։