Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Մյուս ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հավելել են ծառայությունից։