Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների գիտելիքների պակասն ուղիղ կապ ունի կառավարության աշխատանքի հետ և վկայում է, որ իշխանություններն էլ գիտելիքի պակաս ունեն։
Փաշինյանն իշխանության և պետական կառույցների ներկայացուցիչների վերջին 7 տարիների աշխատանքը համեմատել է աշակերտի հետ, որը տարիներ շարունակ մնում է առաջին դասարանում։ Իր խոսքով՝ նա նման եզրահանգում է արել մարզեր այցելելիս, երբ արարողակարգից դուրս չնախատեսված վայրերում զրուցել է մարդկանց հետ։
«Այն, որ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, նշանակում է՝ առաջին հերթին մենք ունենք գիտելիքի պակաս, որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, տգիտություն։ Հեռավոր գյուղացու գիտելիքի պակասը նշանակում է՝ մենք ենք տգետ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ կառավարության անդամները՝ իր գլխավորությամբ, իշխանության գրեթե 7 տարիներին չեն հասկացել քաղաքացիների խնդիրները։
«Մեն դեղ ենք լցնում բուժառուի վրա, բայց չգիտենք՝ ինչից է բողոքում, ինչ խնդիրներ ունի։ Մեր պետական ինստիտոտները մնացել են 0 դասարանում»,- հավելել է նա։