Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն Armenia Today-ն փոխանցեց, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը սահմանափակվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով։
Փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ Հայատանի Հանրապետության տարածքում փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։