Մարտի 24-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 12-14, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-11 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-12, հովտային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-13 աստիճան, հովտային շրջաններում՝ 12-15 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 12-15 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 2-5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 11-15 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 2-4, նախալեռնային շրջաններում՝ 4-7, հովտային շրջաններում 12-15 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 6-8 աստիճան տաքություն: