Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման մասին՝ մարտի 11-18-ը հանրապետությունում օդի ջերմաստիճանի 6-10 աստիճանով բարձրացման հետևանքով։
«Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից»,- նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացումը կմեծացնի լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում ձնահյուսերի առաջացման հավանականությունը։