Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է -1-ից -3, երեկոյան՝ -6-ից -8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -10-ից -14 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -10-ից -13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -4-ից -8 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -8-ից -13 աստիճան։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է -7-ից -12 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -4, հովտային շրջաններում՝ -2-ից +1 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -11-ից -15 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -5-ից -9 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից -5 աստիճան, հովտային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 0-ից -3 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -11-ի -14 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ -1-ից -3 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -9-ից 13, նախալեռնային շրջաններում՝ -5-ից -7, հովտային շրջաններում 0-ից +4 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է -4-ից -2 աստիճան տաքություն: