Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է՝ մինչև խցանումների վերանալը։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Տավուշի մարզում (բացառությամբ Նոյեմբերյան քաղաքի) տեղում է ձյուն։ ՆԳՆ-ից վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։