Մեղրիի համայնքապետ Խաչիկ Անդրեասյանի երիտասարդ խորհրդական, 35-ամյա Նաիրի Զաքարյանը փետրվարի 6-ին ինքնասպանություն է գործել, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ «ինքնասպանության պատճառի ամենատարածված վարկածը խաղամոլության հետևանքով կուտակած պարտքերն էին»։
«Մեղրեցիները պատմել են, որ նա մոտ մեկ ամիս անհետացած էր, իսկ նախօրեին նրան գտել են Վահրավար գյուղի իր ամառանոցում՝ կախված վիճակում»,- ասված է հրապարակման մեջ։
Զաքարյանը խորհրդական նշանակվելուց առաջ զբաղեցրել էր համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը, հավելել է թերթը։