Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, տեղումներ չեն սպասվում, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 5-7, երեկոյան՝ -2-ից 8 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -3-ից 1 աստիճան։
Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-5 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -3-ից 1 աստիճան։
Լոռու մարզում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8, հովտային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան, հովտային շրջաններում՝ 6-8 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 6-8 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-8 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից -4, նախալեռնային շրջաններում՝ 4-8, հովտային շրջաններում 8-12 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է +5-ից -2 աստիճան տաքություն: