2024 թվականին Երևանում ապրելու արժեքն ավելի բարձր է ստացվել, քան Բաքվում և Թբիլիսիում։ Այս մասին են վկայում Mercer գործարար ճանապարհորդների կյանքի ծախսերի տարեկան վարկանիշի տվյալները։
Հայաստանի մայրաքաղաքը զեկույցում զբաղեցրել է 156-րդ տեղը, Բաքուն 171-րդ տեղում է, իսկ Թբիլիսին՝ 188-րդ։ Այս վարկանիշը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրված են գլոբալ շարժունակությամբ և միջազգային աշխատողների կառավարմամբ:
Այնուամենայնիվ, 2023 թվականի տվյալների համեմատ՝ Երևանը նահանջել է 15 հորիզոնականով, ինչը նշանակում է, որ այստեղ ապրելն զգալիորեն էժանացել է։ Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքների մեջ սա ամենասուր անկումն է։ Միևնույն ժամանակ, Թբիլիսին և Բաքուն դրսևորել են կյանքի ծախսերի չափավոր աճ։
Կյանքի արժեքի փոփոխության վրա ազդել են գնաճը և փոխարժեքի տատանումները, աճող տնտեսական և աշխարհաքաղաքական անկայունությունը, ինչպես նաև տեղական հակամարտությունները, պարզաբանել է Mercer-ը:
Միջազգային աշխատողների համար ամենաթանկ քաղաքները մնում են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը, մինչդեռ ամենացածր կենցաղային ծախսերն ունեն Իսլամաբադը, Լագոսը և Աբուջան:
ՀԷՑ-ը տեղեկացրել է Հայաստանում հոսանքի անջատումների մասին
Փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։ Երևան քաղաք՝...