Հունվարի 19-ի դրությամբ՝ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ՆԳՆ-ի տվյալներով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ծառայությունից հավելել են, որ Ապարանի տարածաշրջանի և Արագած-Ապարան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Ճանապարհային դեպարտամենտն զգուշացրել է, որ ժամը 10:20-ի դրությամբ՝ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Փրկարար ծառայությունից վարորդներին խորհուրդ են տվել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։