Նախորդ տարի պարեկային ծառայության կողմից կամ նրանց մասնակցությամբ բացահայտվել է շուրջ 4000 հանցագործություն, 2024թ․ ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս փաստել, որ ՀՀ-ն ունի գրանցված հանցավորության թվի նվազում՝ 1,1 տոկոսով։ Բացի այդ, 2024-ին ՀՀ-ում ՃՏՊ-ները նվազել են 299-ով, դրանց հետևանքով մահացածների թիվը պակասել է 45-ով, իսկ վիրավորներին` 421-ով, հավելել է նախարարը։
«Իր գործունեությունը շարունակել է նաև ջրային պարեկությունը, որը լավ արդյունքներ է գրանցել։ Ընդհանուր առմամբ՝ արձանագրվել է ապօրինի ձկնորսության 15 դեպք, շուրջ 1 տոննա ձուկ է առգրավվել»,- նշել է Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է, որ 4 հենասյունային ուղղություններից 3-ն արդեն գործարկվել է, իսկ 4-րդի մասով մտել են գործնական փուլ։
«Հանրապետությունում առաջին անգամ ներդնելու ենք ուժային միջոցների գործադրման ստանդարտ, որը բարդ գործընթաց է»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 21-ից 27-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք շատ շփումներ կունենաք շրջապատի հետ, կարող են...