«Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը թողարկել է 20 մլն դոլար և 7,7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր, հայտնել են ընկերությունից։
«ՀԷՑ-ն առաջարկել է մինչև հունվարի 24-ը ձեռք բերել իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերը։ Դրամային մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 000 դրամ է, իսկ դոլարայինի դեպքում՝ 100 դոլար՝ համապատասխանաբար 10,75% և 7,45% արժեկտրոնային եկամտաբերությամբ»,- մանրամասնել են ընկերությունից։
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 6 տարի է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս, հավելել են ընկերությունից։
ՀԷՑ-ից տեղեկացրել են, որ պարտատոմսերը հնարավոր է գնել՝ օգտվելով «Ամերիաբանկի» MyAmeria հավելվածի MyInvest հարթակից։ Միաժամանակ հնարավոր է այցելել բանկի որևէ մասնաճյուղ և լրացնել հայտ-հանձնարարականը կամ ուղարկել լրացված հայտ հանձնարարականի ձևը բանկի՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։