Հայաստանն ընդգրկվել է ՌԴ քաղաքացիների համար ամանորյա ճամփորդությունների նախընտրելի ուղղությունների ցանկում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ ՌԴ-ում որոնման և ամրագրման տվյալների՝ ռուսների համար Ամանորին ճանապարհորդության ամենատարածված արտասահմանյան ուղղություններն են Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Բելառուսը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Հայաստանը, Եգիպտոսը, Սերբիան և Չինաստանը:
«Ձմեռային Երևանը ջերմ հյուրընկալության և յուրահատուկ տոնական մթնոլորտի համադրություն է։ Ամանորյա տոների ժամանակ քաղաքի կենտրոնական փողոցները զարդարված են ծաղկեպսակներով, իսկ տեղի սրճարաններն առաջարկում են հատուկ տոնական ուտեստներ»,- ասվում է նկարագրության մեջ։
Գործակալությունն առաջարկում է նաև մայրաքաղաքում տոնելուց հետո գնալ Ծաղկաձոր՝ Հայաստանի հայտնի լեռնադահուկային հանգստավայրը։
«Այստեղ դուք կարող եք վայելել դահուկներ և ժամանակ անցկացնել բուխարիներով հարմարավետ տներում»,- խորհուրդ է տալիս լրատվական գործակալությունը:
Հունվար-օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել էին Ռուսաստանից (43,2%)։