Երջանկության գաղափարն աշխարհի բոլոր մարդկանց համար կարող է տարբեր լինել, բայց կան երևույթներ, որոնք կարող են բարձրացնել գրեթե բոլորի տրամադրությունը, գրում է Doctorpiter-ը։
«Եթե մարդուն հարցնեք, թե ինչ է պակասում երջանիկ լինելու համար, անշուշտ, պատասխանը կապված կլինի գլոբալ ինչ-որ բանի հետ․ ամուսնություն, երեխա, աշխատավայրում առաջխաղացում, շատ գումար։ Ոչ մի վատ բան չկա այդ գլոբալ նպատակներին հասնելու մեջ: Այնուամենայնիվ, երբեմն շատ փոքր բաներ կարող են կյանքն ավելի լավը դարձնել»,- ասված է հրապարակման մեջ, ուր մարդկանց ավելի երջանիկ լինելու համար խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել 7 մանրուք թվացող երևույթների վրա։
Զանգահարեք հարազատներին առնվազն օրը մեկ անգամ
Նույնիսկ եթե նրանք խոսում են բոլորովին աննշան բաների մասին, այդ խոսակցությունները կարող են մեծ ուրախություն և բավարարվածության զգացում բերել։
Մի օգտագործեք հեռախոս քնելուց մեկ ժամ առաջ
ԱՄՆ քաղաքացի Սթեյսին գաջեթների համար «պարետային ժամ» է սահմանել ։ Նա փորձում է սահմանափակել սոցիալական ցանցերը քնելուց մեկ ժամ առաջ։ Սա օգնում է նրան ավելի լավ քնել և ավելի քիչ նյարդայնանալ:
Մտածեք երկրորդ կեսի առաքինությունների մասին
Այս պարզ սովորությունը կօգնի բարելավել ձեր հարաբերությունները: Երբ ամեն անգամ վիճեք կողակցի հետ, մտածեք նրանց արժանիքների մասին։ Սա կօգնի ամրապնդել կապը:
Լավ տրամադրության համար օգտագործեք անուշաբույր հոտեր
Այս հուշումը գործնականում փորձելու համար պարտադիր չէ գումար ծախսել թանկարժեք օծանելիքի վրա: Կարող եք օգտագործել բուրավետ մոմեր կամ մարմնի քսուքներ։
Հանգստյան օրերին երկար զբոսանքներ կազմակերպեք
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է նվազեցնել սթրեսը, իսկ հանգստյան օրերին տանը չմնալու սովորությունը կյանքն ավելի պայծառ է դարձնում:
Նվազեցրեք կամ բալանսավորեք նորություններին հետևելու սովորությունը
Շատ կարևոր է իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհում։ Այնուամենայնիվ, նորությունների լրահոսն ամեն րոպե թարմացնելը վատ սովորություն է, որը ձեզ կդարձնի անհանգիստ և նյարդային։
Հիշեք ձեր մանկության հոբբին
Այն, ինչը ձեզ մեծ ուրախություն է պատճառել մանկության տարիներին, այժմ կարող է անսպասելի կերպով դառնալ ուժի և դրական հույզերի աղբյուր: