Օգոստոսի 19-ին Երկիր մոլորակի բնակիչները կարող ենք ականատես դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ գերլուսնի կամ սուպեր կապույտ լուսնի, հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։
Ըստ աղբյուրի՝ այս երևույթը իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25֊ին։ Աստղադիտարանից մանրամասնում են, որ գերլուսին տեղի է ունենում այն դեպքում, երբ լիալուսնի փուլը և Լուսնի՝ Երկրին ամենամոտ կետում գտնվելու դիրքը (պերիգե) համընկնում են։
«Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն)»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ «գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից՝ 1979 թվականին։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...