Հունվարի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած, գրում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 7 ամսական Մարիամ Ս.-ն է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում, իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած:
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: