Աբովյան քաղաքում բախվել են Nissan-ն ու Honda-ն, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ բախման հետևանքով Honda-ն բախվել է ճանապարհին տեղադրված ցուցանակի բետոնե հատվածին, կոտրել այն, ապա բախվել ծառին և կողաշրջվել:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին․ Հարիս
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան»,-...