Երևանում սեպտեմբերի 14-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 11-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին, 13-ի և 14-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-12-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։