Օգոստոսի 22-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
«Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1986 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Honda» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ․ Վ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը
Հուլիսի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Խազեր» երգչախմբի համերգը, որը կուղեկցվի սոլո և դուետային համարներով, դաշնամուրային ստեղծագործություններով և նոր կոմպոզիցիայի...