Միներալնիե Վոդիից Երևան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, հայտնում է «Известия»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ ինքնթիռի ձախ շարժիչի կափարիչը կոտրվել և ընկել է։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ին։
«Թռիչքի ժամանակ «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը պոկվել և ընկել է։ Օդաչուն որոշել է վերադառնալ օդանավակայան»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մինվոդի օդանավակայանում, տուժածներ չկան։
ՄԱԿ-ը մտահոգված է Աֆղանստանում հիջաբի կանոնները խախտելու համար կանանց ձերբակալությունների շուրջ․ Euronews
Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը մտահոգություն է հայտնել Քաբուլում կանանց և աղջիկների ձերբակալությունների վերաբերյալ, որոնք, ըստ իշխանությունների, խախտել են հիջաբի կանոնները, հայտնել...