Հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայություն իրականացնող պայմանագրայինները վստահեցնում են՝ սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողը նահանջի տարբերակ չունի, քանի որ և՛ իր տունն է պաշտպանում, և՛ հայրենիքը:
Սահմանված ժամին Արման Լալայանը հագնում է զրահաբաճկոնն ու անցնում սահմանի պաշտպանությանը:
Նա սահմանամերձ գյուղի բնակիչ է, չի մոռոնում 90-ականներն ու գյուղի պարբերական հրետակոծությունները: Ասում է՝ այդ հուշերի շնորհիվ է, որ սահմանին բնակվող գյուղացին լավ գիտի բանակի դերն ու իրական նշանակությունը:
«Ամբողջ գյուղը հրետակոծվում էր, գյուղը քանդում էին, վառում էին, այդ ամենը տեսնելով՝ եղբայրներով անցել ենք պայմանագրային զինծառայության ու պաշտպանում ենք մեր գյուղը»,-պատմում է պայմանագրային զինծառայող Արման Լալայանը:
Արշակ Խաչատրյանն էլ ավելի քան տասը տարի է մարտական հերթապահություն է իրականացնում:
2020-ի հուլիսյան դեպքերի անմիջական մասնակից Արշակն ասում է՝ բոլորն էլ պատրաստ են անվարան պաշտպանելու հայրենի բնօրրանը:
Արշակի հետ համակարծիք է նաև Ատոմը, որը ևս վստահեցնում է՝ սահմանին կանգնած պայմանագրայինը նահանջի տարբերակ չունի:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: