• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Հունիս 2025 16:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՔԿ-ն ամփոփվել է սեպտեմբերյան ագրեսիայի քննության արդյունքները․ 540 փորձաքննություն, 16 մեղադրյալ

Հասարակություն,
24 Հունվար 2023 12:27
ShareShareShare
Հակառակորդի կրակից վիրավորում ստացած զինծառայողի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
telegram

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն։

Ըստ այդմ, նախաքննության ընթացքում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում կատարվել է շուրջ 100 դեպքի վայրի զննություն։ Դրանց արդյունքում, ինչպես նաև մինչ այժմ կատարված քննության նախնական տվյալներով պարզվել են համայնքներին պատճառված վնասները. ավերված կամ վնասված համայնքապետարանի շենք, հրշեջ փրկարական ջոկատի շենք, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ, 100-ից ավելի սեփական բնակելի տուն, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի և այլն։

Բացի այդ, վնասվել են նշված մարզերում տեղակայված 6 զորամաս, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա: Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են ավելի քան 7 տասնյակ դատա-պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարա-տեխնիկական, ապրանքագիտական հանձնաժողովային համալիր, ինչպես նաև բուսաբանական փորձաքննություններ:

«Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել և հարցաքննվել 600-ից ավել անձինք, հարցաքննվել են 1000-ից ավելի վկաներ, նշանակվել են 224 դիակի դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև 98 դատագենետիկական և 350-ից ավել դատաբժշկական փորձաքննություններ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը»,- հայտնում է ՔԿ-ն։

Նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված այդ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից կատարված տարբեր հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում նախաձեռնվել է ևս 23 քրեական վարույթ, որոնք միացվել մեկ վարույթում:

Մասնավորապես, քննության առարկա են ադրբեջանական զինծառայողների, կողմից մարտադաշտում սպանված հայ զիծառայողների (այդ թվում նաև կին) դիակներն անարգելու դեպքերը, միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու՝ ծաղրելու, սեռական բնույթի հայհոյանքներ և այլ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եղանակով նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու, խոշտանգելու և անմարդկային վերաբերմունք դրսևորելու դեպքը,  գերության մեջ գտնվող ՀՀ ԶՈւ զինծառայողին բռնության ենթարկելու, խոշտանգելու և սպանելու փաստերը, տարածված տեսագրությամբ արձանագրված՝ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մի խումբ գերի հայ զինծառայողների ուղղությամբ կրակահերթ արձակելու և սպանելու փաստը։

Քննության առարկա է նաև հայ վիրավոր զինծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին վկայող տեսաձայնագրությունը, որը, ինչպես պարզել է նախաքննությունը, կատարվել է 13.09.2022թ. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության ներքո գտնվող, սակայն ռազմական գործողության արդյունքում բռնազավթված մարտական դիրքի գետնատնակում: Նախաքննությամբ նույնականացված՝ տեսանյութում պատկերված ռազմագերու կարգավիճակում գտնվող դեռևս ողջ ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների սպանված մարմինները հետագայում փոխանցվել են հայկական կողմին։

Քննության առարկա են նաև Ադրբեջանական ԶՈւ զինծառայողների կողմից Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Գորհայք համայնքների, Գեղարքունիքի մարզի մի շարք բնակիչներին պատկանող խոշոր չափերով գույքերը՝ կացարանները, անասունները և ավտոմեքենաները, ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափերով գույքերը, ռազմական անհրաժեշտությամբ չպայմանավորված, ապօրինի, կամայական ոչնչացնելու և հափշտակելու դեպքերը։

Քննության առարկա է նաև հակառակորդի կողմից գրավված մարտական դիրքերից զոհված հայ զինծառայողների դիերը դուրս բերելու նպատակով կազմված խմբի 4 հայ անդամներին 15.09.2022թ-ին ետ վերադառնալ չթույլատրելու դեպքը (բանակցություններից հետո վերջիններս վերադարձվեցին հայկական կողմին):

Բացի վերոնշյալը, չնայած ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացված նշված ռազմական ագրեսիայի ընթացքում ՀՀ զինված ուժերի կողմից կազմակերպված ուժեղ դիմադրության ցուցաբերմանը, քննության առարկա են դարձվել նաև ՀՀ զինված ուժերի որոշ ներկայացուցիչների առանձին գործողություններ՝ կապված մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և այլնի հետ։

Նման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որոնց շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նշված քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

telegram
Tags: ԱգրեսիաԱդրբեջանարդյունքներՔննչական կոմիտե

Առնչվող Նորություններ

ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել մայիսի 31-ին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ խնդիրը դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։...

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54

Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնի նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների, բարեկեցության և պաշտպանության վրա։ 2023...

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում հունիսի 5, 6, 7-ին՝ ժամը 13:00-19:00-ն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Anush Art արվեստանոցի համագործակցությամբ տեղի կունենա...

Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48

Հունիսի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում սպասվում է առանց տեղումների...

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

ԶԼՄ-ն պարզել է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Փաշինյանի գրառումներին չարձագանքելու պատճառը

31 Մայիս 2025 15:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը գտնվում է Շվեյցարիայում և, ամենայն հավանականությամբ, այս պատճառով Հայ առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական պատասխան չի...

Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

Շան պատճառով վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ ՀՀ ՆԳՆ

31 Մայիս 2025 14:32

ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ։   Մասնավորապես, մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ...

Ավելին
  • Լուրեր
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19
ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23
«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

«Երեխաները Հայաստանում պաշտպանված են», «ցավոք՝ ինչ ասես լսում, տեսնում ենք՝ անպաշտպան են»․ հարցում

01 Հունիս 2025 13:54
Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

Գունավորելով կյանքը՝ ի սրտե․ Երևանում նկարչական կրթություն չունեցող կանանց ցուցահանդես կլինի

01 Հունիս 2025 13:19
Արման Ծառուկյան գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

Արման Ծառուկյան գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին

01 Հունիս 2025 12:24
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին և քննարկել ՀՀ-ՌԴ հարաբերությունների հարցեր

01 Հունիս 2025 11:35
Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 10:48
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն

01 Հունիս 2025 01:04
Ռուսաստանը լքում է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը

Ռուսաստանի իշխանությունները նախատեսում են քվոտայով աշխատող միգրանտներին ազատել ռուսաց լեզվի քննությունից

01 Հունիս 2025 00:09
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած

31 Մայիս 2025 23:06

Արամ Ա-ն Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

31 Մայիս 2025 22:56
Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

Իսրայելի բանակը հաստատել է «Համասի» ռազմական թևի առաջնորդ Սինվարի սպանությունը

31 Մայիս 2025 22:21
Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը

Կեղծ փաստաթղթերով փորձել են Հայաստան ներմուծել 190 ցուլ․ ՍԱՏՄ

31 Մայիս 2025 21:37
Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

Կրասնոգորսկի արդյունաբերական շենքում հրդեհ է բռնկվել

31 Մայիս 2025 21:22
Ավետիք Չալաբյանի կինն ու պաշտպանը հանդիպել են ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչության հետ

«Հայաքվե»-ն դիմել է դատախազություն՝ եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ

31 Մայիս 2025 20:45
Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

Հայ-ամերիկյան Dave’s Hot Chicken-ը պատմական գործարքով ձեռք է բերվել 1 միլիարդ դոլարով

31 Մայիս 2025 19:42
Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը

31 Մայիս 2025 18:55
Կուրսկում փնտրում են առնվազն 200 մարդու, ովքեր անհետացել են Ուկրաինայի ներխուժումից հետո

Կուրսկի մարզի 576 բնակչի գտնվելու վայրն անհայտ է. Հինշտեյն

31 Մայիս 2025 18:33
Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

Ուկրաինայի պատերազմից հետո Արևմուտքի կողմից Վրաստանի նկատմամբ ճնշումն աճել է. Կավելաշվիլի

31 Մայիս 2025 16:42
Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

Իլոն Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում ամեն օր թմրանյութեր է օգտագործել. ԶԼՄ

31 Մայիս 2025 16:16
«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել
Քաղաքականություն

«Փոխադարձ արշավը կործանարար է»․ Մարությանը Մայր Աթոռին կոչ է արել միջամտել

01 Հունիս 2025 15:19

Իշխանությունների և ընդդիմության փոխադարձ արշավը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ, գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ»...

ԿարդալDetails
ՀԷՑ-ը  մեկնաբանել է Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի լուրը
Հասարակություն

ՀԷՑ-ը հայտնել է էլեկտրամատակարարման ընդհատումների պատճառը

01 Հունիս 2025 14:23

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարություն է տարածել մայիսի 31-ին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների վերաբերյալ՝ ընդգծելով, որ խնդիրը դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ