«Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Այս մասին հայտնում է Երևանում Շվեդիայի դեսպանությունը։
Նշվում է, որ այժմ ԼԳԲՏՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները և համայնքի աջակիցները հնարավորություն ունեն ստանալու իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն։
Դեսպան Սվենսոնը ներկա է եղել բացման արարողությանը` Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` ի նշան նախաձեռնության աջակցության: