Andro և The Limba կատարողների`Երևանում նախատեսված համերգը
չեղյալ է հայտարարվել: Միջոցառման չեղարկման մասին Armenia Today-ին հայտնել են Հայաստանում միջոցառումների տոմսերի առցանց վաճառքի պորտալից՝ tomsarkgh.am-ից: Նրանք պետք է ելույթ ունենային Երևանում` հոկտեմբերի 23-ին՝ «InDrive Music Fest» փառատոնի շրջանակներում:
Նախատեսվող ելույթը խիստ արձագանքի և քննադատութան է արժանացել սոցցանցերի հայաստանյան հատվածում։
The Limba-ն (Մուխամեթալի Ախմեջանով) Atlantic Records Russia լեյբլի անդամ է 2021 թվականից, իսկ Andro-ն (Ջոն Ժանի Կուզնեցով)՝ 2018-2021 թվականներից: Atlantic Records Russia-ի հիմնադիրը ռուսաստանցի և ադրբեջանցի երգիչ ու գործարար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Ագալարովն է: 44-օրյա պատերազմի ժամանակ Ագալարովը սատարել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։