«Սուրմալու» առևտրի կենտրոնում վերջին անգամ ստուգումներ իրականացվել են նախորդ տարվա մարտի 9-16-ը ներառյալ։ Տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։
«Չեսչական մարմինը պետք է վերստուգում իրականացներ, սակայն միայն 2021 թվականին 302 կարգադրագիր էինք տվել, 249 վերստուգում էինք իրականացրել, «Սուրմալու» տոնավաճառում չէինք հասել այն փուլին, որ երկրորդ մուտքը լիներ։ Ամեն ինչ իրականացվել է հերթականությամբ»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ եթե վերստուգման արդյունքում կրկին խախտումներ արձանագրվեին, տրվելու էր երկրորդ կարգադրագիրը, որից հետո կիրականացվեր գործունեության կասեցում, սակայն վերստուգման փուլին չեն հասել, քանի որ ստուգվող և վերստուգվող օբյեկտների քանակն ու ծավալը մեծ էին։
Ելենա Զոհրաբյանը նշեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել դեռ նախորդ տարի՝ իրենց ստուգումից օրեր անց, սակայն այլ հրդեհների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։
Հարցին, թե չնախատեսված ստուգումներ կատարվե՞լ են, Ելենա Զոհրաբյանը պատասխանեց, որ տեսչական մարմինը նման իրավասություն չունի և ստուգումից առաջ տվյալ օբյեկտը ծանուցվում է։ Նա նշեց, որ թեև նոր օրենքով առանց ծանուցելու կարող են ստուգում իրականացնել, սակայն մեկ օբյեկտը մեկ տարվա ընթացքում երկու անգամ չեն կարող ստուգել։
Ելենա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ պայթուցիկ նյութերի վաճառքով զբաղվող ընկերությունների նկատմամբ լրացուցիչ հսկողության վերաբերյալ տեսչական մարմինը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ, սակայն ժամկետների մասին տեղեկությունը չհստակեցրեց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյուն էր տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ։ Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, տուժել է ավելի քան 60 քաղաքացի, 18 մարդ համարվում է անհետ կորած։ Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել։
Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստան-Վրաստան սահմանային Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Այն...