ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
«Ժամը 21:30 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կետտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Հնագետները Տաթևի անապատում պեղումների ժամանակ հայտնաբերել են սրբատաշ քարերով տնտեսական հոր
Տաթևի անապատում լայնածավալ հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է սրբատաշ քարերով կառուցված տնտեսական հոր, հայտնել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Նշվում...