Երևանի քաղաքապետարանը մտադիր է 15 նոր տրոլեյբուս ձեռք բերել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության նիստին հայտարարել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նիստի ժամանակ ընդգծվել է, որ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն այսօր ուղևորափոխադրումն իրականացնում է ավելի քան չորս տասնամյակ շահագործվող տրոլեյբուսներով: Իրավիճակը շտկելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման հայտ: Այդպես, ծրագրի արդյունքում 51 տրոլեյբուսից 30-ը կփոխարինվի:
Բացի այդ, հավաքակայանում շարժակազմի լվացման համար կկառուցվի նոր, ժամանակակից կայան: Մրցույթն արդեն կայացել է:
Փաշինյանը շարունակել է կաթողիկոսին ուղղված գրառումները, անչափահասները սահմանին մոլորվել են․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից
Հունիսի 1-7-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի...