Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել Միհրան Խաչատրյանը։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։
Նշենք, որ նախորդ տարի Միհրան Խաչատրյանը նշանակվել էր Քաղավիացիայի նախագահի տեղակալ։
Հավելենք, որ Հայաստանի ու արտերկրի ավիացիոն շրջանակներում Միհրան Խաչատրյանը բավականին մեծ ճանաչում ունի: Նա 1973-ից աշխատում է ավիացիայում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաղավիացիայի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հրաժարական տվեց։