Հունիսի 7-ից Red Wings ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով։ Այս մասին Armenia Today-ին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Թռիչքներ կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին։
Ավիատոմսերի գնման և մատչելիության, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար խորհուրդ է տրվում այցելել ավիաընկերության flyredwings.com կայքը կամ դիմել տեղական տուրիստական գործակալություններին: