Այլևս երբեք: Այսպես է սկսել ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը հիշելիս:
«Եկեք բոլորս միասին կանգնենք և հիշենք 1,5 միլիոն սպանված մարդկանց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Քիմ Քարդաշյանը։
Նա նշել է, որ հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։ «Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այլևս երբեք»,- գրել է Քարդաշյանը։