«Շերեմետևո» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնում է, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նշում է, որ ՀՀ երկու քաղաքացիներ (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշենք, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից:
Հիշեցնենք, որ «Մոսկվայի ժամանակով 00:45-ին Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռում ծուխ է նկատվել: Անձնակազմը դադարեցրել է թռիչքը և շարժիչներն անջատելուց հետո կազմակերպել է ուղևորների տարհանումը։
ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ
ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել է գնման 4 գործընթաց. ընդհանուր՝ ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով,...