Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:08

Հոկտեմբերի 28-ը հայ անվանի նկարիչ, հայ կերպարվեստում ռեալիստական բնանկարի հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 28-ը հայ անվանի նկարիչ, հայ կերպարվեստում ռեալիստական բնանկարի հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի ծննդյան օրն է

Հոկտեմբերի 28-ը հայ անվանի նկարիչ, հայ կերպարվեստում ռեալիստական բնանկարի հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանը ծննդյան օրն է: Նշանավոր նկարիչ, հայ բնանկարի հիմնադիր և տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական, թե՛ ստեղծագործական անցած ուղին անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ:
Նրա ստեղծագործությունները նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ. Նկարչի վաղ շրջանի գործերում նկատելի է անալիտիկ մեթոդը, որը կապված է նրա ուսուցչի՝ Մ. Կ. Կլոդտի անվան հետ, բնորոշ են ձևերի մասնատումը, եզրագծերի դերի ընդգծումը, որը երբեմն խախտում է բոլոր առարկաների ամբողջական ընկալումը (‹‹Կեչիների ծառուղի››, 1883, ‹‹Աբովյանի տունը Քանաքեռում››, 1884) :

Գևորգ Բաշինջաղյանի ստեղծագործության ամենահետաքրքիր հատվածը նրա բնանկարներն են. Բնության պատկերման Բաշինջաղյանի մեթոդում կա պատմողական էլեմենտ, որն ավելի որոշակի զգացվում է նրա ցամաքային բնության պատկերներում, ինչպիսիք են՝ ‹‹Ձնահալքը Կովկասում››, ‹‹Արարատ››, ‹‹Կազբեկ››, ‹‹Դիլիջանի ճանապարհը››: Գ. Բաշինջաղյանը սիրով և գիտական մանրակրկտությամբ պատկերում է հայրենի բնության բոլոր մանրամասնությունները:

Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:

Բաշինջաղյանի ստեղծագործական կյանքը միայն կերպարվեստով չի սահմանափակվում: Նա նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, հատկապես մեծ ներդրում ունի Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրապարակման գործում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+