Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +7 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -7 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +6 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +1 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +8 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +2-ից մինչև +15 աստիճան տաքություն, Տավուշում` -2 աստիճանից մինչև + 15 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մոտ 30...