Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին հանձնվել է «Հայկական Փի Ար» ասոցիացիայի «Տարվա կին» մրցանակը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տիկին Նունե Սարգսյանին փոխանցել է խորհրդանշական արձանիկն ու պատվոգիրը:
Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար: Նա կարևորել է ասոցիացիայի գործունեությունը և հետագա հաջողություններ մաղթել իրենց մասնագիտական աշխատանքում:
ՀԷՑ»-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել են 4 գնման գործընթացներ. ընդհանուր ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ նախահաշվային...