Արմավիրի մարզի խաղողագործներն այսօր հանդիպել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ և հստակեցրել, թե երբ վերամշակող ընկերությունները խաղող կմթերեն։
Խաղողագործներից մեկն Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մթերումը երկու-երեք օրից կկազմակերպվի։
«Վարկավորում է տրամադրվել գործարաններին, որպեսզի խաղողը մթերվի։ Եկել ենք և հստակեցրել մեր պայմանները։ Հուսանք՝ մթերումը նորմալ կիրականացվի, և մեր խնդիրը կլուծվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» այս տարի խաղողի մթերում չի իրականացրել։
Խաղողագործները պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի, որպեսզի գործարանը խաղող ընդունի։
Մանրամասները՝ տեսանյութում։