Տ-1-45, Ապարան-Ձորագլուխ ավտոճանապարհի Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
Նշվում է, որ կապալառու կազմակերպությունը՝ «Շինպլյուս» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 358 միլիոն դրամ։
https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1494227820750285