Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով՝ «Ռեդ Վինգս» ընկերութունը հուլիսի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15-ին իրականացրեց չարտերային թռիչք Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան: Այս մասին հայտնում են Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն վերադարձան 226 քաղաքացի, 6-ը մինչև երկու տարեկան երեխա, երկուսը՝ զորակոչիկ:
«Տասն ուղևորի ճամփորդությունը անվճար էր, որ կազմակերպվել էր գլխավոր հյուպատոսության կողմից: Հաջորդ թռիչքը նախատեսվում է հուլիսի 13-ին»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=147765483583803&id=110753830618302