«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է Վանեցյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վանեցյանը նշել է, որ թեստ է հանձնել երեկ՝ հունիսի 30-ին, պատասխանը ստացել է այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան:
Արթուր Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է: «Ասիմպտոմ է, բան չկա»,-ասաց Վանեցյանն ու հավելեց՝ ջերմություն ևս չունի: