Starlink արբանյակային կապի համակարգում հուլիսի 24-ին տեղի է ունեցել խոշոր խափանում, որն ազդել է ամբողջ աշխարհի օգտատերերի վրա, հաղորդում է Deutsche Welle-ը՝ նշելով, որ խնդիրը շարունակվել է շուրջ 2,5 ժամ։
Starlink-ի փոխնախագահ Մայքլ Նիկոլսը X հարթակում նշել է. «Starlink-ի աշխատանքը գրեթե վերականգնվել է մոտ 2,5 ժամ տևած ընդհատումներից հետո։ Խափանման պատճառը դարձել է հիմնական ցանցն սպասարկող ներքին ծրագրային ծառայությունների անսարքությունը»։
Խնդիրներն զգացել են նաև ուկրաինացի զինվորականները, ովքեր օգտագործում են Starlink կապն առաջնագծում։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել է, որ հուլիսի 24-ի երեկոյան ամբողջ ճակատային գծում կապը դադարել էր:
2024-ի դեկտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել էր Starlink AM ընկերության հայտերը Հայաստանում գործունեություն իրականացնելու համար։