Երկրի վրա արդեն շուրջ մեկ օր մագնիսական փոթորիկ է, սակայն ներկայումս դրա մակարդակը նվազել է՝ հասնելով թույլ աստիճանի (G1)՝ նախորդ շատ ուժեղ մակարդակից (G4): Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Տիեզերական եղանակի կենտրոնից։
Ավելի վաղ Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ հունիսի 1-ին Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանը հասել է G4 մակարդակի՝ հնարավոր հինգից չորրորդ ուժեղագույնին։
Արեգակնային բռնկումները դասակարգվում են հինգ դասի՝ ըստ ճառագայթման հզորության՝ A, B, C, M և X։ Սովորաբար բռնկումներն ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, հասնելով Երկիր՝ կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ։