Հայկական Docus ստարտափն ընդգրկվել է SaaS-ի 50 ամենահայտնի ստարտափների ցանկում, հայտնում է Ahrefs-ը։
Docus-ը զբաղեցրել է 36-րդ հորիզոնականը։ Այն արհեստական բանականության միջոցով ստեղծված ստարտափ է, որը տալիս է առողջության հետ կապված հարցերի պատասխաններ:
Ahrefs-ի մասնագետները վերլուծել են ավելի քան 10000 վեբ կայքերի օրգանական տրաֆիկի աճը՝ բացահայտելու ամենապահանջված թրենդային saas ստարտափները:
2025 թվականի լավագույն թրենդային ստարտափները գտնելու համար հաշվարկնել են դեպի իրենց կայք ստարտափների օրգանական տրաֆիկի տոկոսային աճը 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ օգտագործելով Ahrefs API: