Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հեռանալու է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։
Գործարարն արդեն գտել է իրավահաջորդին. Նա կսկսի իր պարտականությունները մոտ վեց շաբաթից: Մասկը, սակայն, չի հայտնել նոր գործադիր տնօրենի անունը։ Ինքը՝ Մասկը, կզբաղեցնի Twitter-ի տնօրենների խորհրդի նախագահի ու գլխավոր տեխնոլոգիական տնօրենի պաշտոնը։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, NBCUniversal-ի գովազդի վաճառքի բաժնի ղեկավար Լինդա Յակարինոն բանակցություններ է վարում Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու համար: Նրա ձեռքբերումների թվում է գովազդային հովանավորվող «Peacock» հոսքային ծառայության գործարկումը:
Դեկտեմբերին Մասկը հարցում էր անցկացրել Twitter-ի օգտատերերի շրջանում, թե արդյոք նա պե՞տք է հեռանա գլխավոր տնօրենի պաշտոնից։ Շատերը դրական էին արձագանքել, և գործարարը խոստացել էր կատարել նրանց ցանկությունը, հենց գտնի «ինչ-որ մեկին այնքան հիմար, որ ստանձնի այդ աշխատանքը»:
Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները վկայում են ՌԴ-ի հետ բախման պատրաստության մասին. Գրուշկո
Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի ուժերի Baltops 2025 ռազմածովային զորավարժությունները դաշինքի պատրաստության մի մասն են՝ Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախման պարագայում։ Այդ...