Հայաստանի մարզերում օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Ըստ գերատեսչության՝ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը՝ ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։
Երևանում օգոստոսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 38-40 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 32-34 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 30-35 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-35 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 36-38 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 28-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 32-35 աստիճան, հովտային շրջաններում՝ 34-37 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 31-35 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 36-40 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-40 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 39-41 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 39-41 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 31-34 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 39-41 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 36-39 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 30-33 աստիճան, լեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան։
Արցախում օգոստոսի 5-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 30 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։