Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա դատարանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա հավելել է, որ օրեր առաջ նույնանման որոշում էր կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։
Մայիսին Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել xosnak.am-ի դեմ արցախահայության նկատմամբ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և հանրության շրջանում թշնամանքի մթնոլորտ ձևավորելու համար։ Ըստ ՄԻՊ-ի՝ Հայաստանում ատելության խոսքը ոչ միայն արցախցիների, այլև բոլոր խմբերի նկատմամբ է։