Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 17-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Երևանի առանձին հատվածներում հուլիսի 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-34 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 25-27 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-27 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-34 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29-34 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 34-36 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 34-36 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 32-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 34-37 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան, լեռնային շրջաններում՝ 24-28 աստիճան։
Արցախում հուլիսի 17-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 29 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։